ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Փարիզում հայտնել է, որ ամերիկացի և թուրք զինվորները Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիչի շրջանում համատեղ պարեկային ծառայություն իրականցնելու համար սկսել են պատրաստություն անցնել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աշխարհում ավելի շատ են վստահում, քան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Եթե սրան չհետևի դիվանագիտական աշխատանք նախորդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ, նշանակում է, որ այս կարճատև հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության նպատակն էր՝ դուրս բերել օրակարգից նախորդ երկու բարձրաստիճան գագաթաժողովների պայմանավորվածությունները, որոնցից, ինչպես բոլորին հայտնի է, տարբեր եղանակներով հրաժարվում էր ադրբեջանական կողմը»։
Եվրամիության խորհուրդը հոկտեմբերի 2-ին հաստատել է կանոնակարգ, որը նպատակամղված է Եվրամիություն ներկրվող կամ այնտեղից արտահանվող կանխիկ դրամի նկատմամբ հսկողության բարելավմանը:
Ամեն օր Վենեսուելան լքում է մոտավորապես 5 հազար մարդ:
Կորեայի Հանրապետության տասը քաղաքացիներից վեցն անհրաժեշտ է համարում Հարավի եւ Հյուսիսի միավորվելը:
ԱՄՆ-ի պետական պարտքը 2018 ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, աճել է ավելի քան 1,2 տրլն դոլարով՝ հայտնվելով ռեկորդային 21,5 տրլն դոլարի նշագծին:
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված խիստ հայտարարությամբ է հանդես եկել։
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ հոկտեմբերի 3- 4-ը կայանալիք հանդիպման գլխավոր թեման կդառնա դաշինքի պաշտպանական ծախսերի մեծացումը:
Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս 40-ը՝ վիրավորվել Աֆղանստանի խորհրդարանի ընտրություններում թեկնածուի նախընտրական հանդիպման ժամանակ իրականացված պայթյունի հետեւանքով:
Վրաստանն ընտրության առջեւ չպետք է կանգնի իր տարածքային ամբողջականության եւ ՆԱՏՕ-ին անդամակցության միջեւ:
Ֆրանսիայի հյուսիսի Դյունկերկ քաղաքի մերձակայքում գտնվող Գրանտ-Սենտ կոմունայում իրականացվում է հակաահաբեկչական գործողություն, որի շրջանակներում ձերբակալել են 11 մարդու:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Շառլ Ազնավուրի մասին գրառումները նաև հայերեն է գրել:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան պարտավոր է կատարել իր պարտականությունները եւ չբարդացնել տարածաշրջանի իրադրությունը:
Եվրամիությունն առաջվա պես հույս ունի Մեծ Բրիտանիայի հետ փոխշահավետ համաձայնագիր կնքել ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալու պայմանների շուրջ:
Delta Air Lines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը վերթիռից առաջ կրակով է բռնկվել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 2-ին վերադասավորումներ է կատարել կառավարության կազմում՝ նկատի առնելով կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի՝ սեպտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքները:
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի «Լույան» Էսկադրային ականակիրը սեպտեմբերի 30-ին Հարավչինական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դեքաթուր» Էսկադրային ականակրին հարկադրել է հեռանալ Սփրաթլի (չինական Նանշա) կղզիներից՝ վերջինիս մոտենալով ոչ անվտանգ հեռավորությամբ:
Կատալոնիայի ոստիկանության (Մոսսոս դ’Էսկադրա) շուրջ 30 աշխատակիցներ են տուժել հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում բողոքի ակցիաների մասնակիցների գործողությունների հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, թե դեմոկրատներն ԱՄՆ-ն ցանկանում են վերածել Վենեսուելայի, եւ նրանց «հանցավորության կուսակցություն» է որակել:
Ինդոնեզացի փրկարարները 34 ուսանողների մարմիններ են հայտնաբերել եկեղեցիներից մեկում, որոնք մահացել են երկրաշարժի հետեւանքով առաջացած սղանքից:
Բարձր որակավորում ունեցող աշխատողները, անկախ այն երկրից, որտեղից նրանք ժամանել են, Brexit-ից հետո Միացյալ Թագավորությունում կօգտվեն աշխատելու գերակա իրավունքից:
Վիետնամից Լոնդոն անդրատլանտյան թռիչք իրականացնող ինքնաթիռում բրիտանացի է մահացել նախքան Սոչիում արտակարգ վայրէջք կատարելը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամենաերկարատեւ ճառն է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ:
6,0 մագնիտուդով նոր երկրաշարժ է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ:
Ֆրանսիայի հասարակայնությունը խիստ քննադատության է ենթարկել իր նախագահ Էմանուել Մակրոնին սեւամորթ երիտասարդների հետ լուսանկարների համար:
Չինաստանի Գուանդուն հարավային նահանգում գրանցվել է թռչնագրիպի H5N6 վիրուսով, որը մահացու վտանգ է ներկայացնում, մարդու վարակվելու առաջին դեպքը:
Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Օմիդ Նուրիփուրը հարցադրում է արել էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությանը Թուրքիային վաճառված զենքի ծավալների և դրանց արժեքի վերաբերյալ։
Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին Հունաստանի հետ միջկառավարական պայմանագրի ստորագրման հարցի շուրջ հանրաքվեն, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին, ճանաչվել է չկայացած:
Ինդոնեզիայի փրկարարները չեն կարողանում հասնել Կենտրոնական Սուլավեսիի նահանգի երկու խոշոր շրջաններում գտնվող բնակավայրեր, քանի որ ճանապարհներն ավերված են երկրաշարժի պատճառով: