Կոնվերս Բանկը «Excellence in Innovation, Armenia» մրցանակակիրն է

Converse Mobile հավելվածը լավագույնն է ճանաչվել Global Banking & Finance Awards 2025-ի «Excellence in Innovation, Armenia» անվանակարգում: Մրցանակը վկայում է Բանկի՝ թվային լուծումների զարգացմանը և հաճախորդների ֆինանսական փորձառության բարելավմանն ուղղված հետևողական աշխատանքի մասին։

Converse Mobile-ն առաջին անհատականացված փորձառությամբ բանկային հավելվածն է Հայաստանում: Մրցանակաբաշխության ժամանակ հաղթողը որոշվել է՝ հաշվի առնելով նաև հավելվածի լայն գործիքակազմը, ժամանակակից ու ինտուիտիվ ինտերֆեյսը, որն ապահովում է հարմարավետ նավիգացիա և արագ հասանելիություն ծառայություններին։

«Այս մրցանակը մեր թիմի հետևողական աշխատանքի արդյունքն է․ մենք մշտապես ձգտում ենք մեր հաճախորդներին առաջարկել նորարարական և ժամանակակից լուծումներ, որոնք բանկային ծառայությունները դարձնում են ավելի հասանելի, պարզ և անվտանգ։ Converse Mobile-ը՝ շնորհիվ ժամանակակից ինտերֆեյսի, C360 փաթեթների, ֆինանսական լայն գործիքակազմի, դարձել է Բանկի հաճախորդների վստահելի ուղեկիցը ֆինանսական փորձառության ողջ ընթացքում», – նշել են Կոնվերս Բանկում:

Հավելվածի զարգացման ուղղությամբ քայլերը շարունակական են լինելու: Թիմի ուշադրությունն առաջիկա ամիսներին կենտրոնացած է լինելու Converse Premium սեգմենտի համար առաջարկների ներդրման, UX-ի ԱԲ- անհատականացման և C360 փաթեթների ընդլայնման վրա:

Կարդացեք նաև

Նշենք, որ Global Banking & Finance Awards մրցանակաբաշխությունը կազմակերպվում է 2011 թվականից, մրցանակաբաշխությանը մասնակցում են այն կազմակերպությունները, որոնք աչքի են ընկնում ֆինանսական ոլորտում նորարարական մոտեցումներով և շուկայի զարգացմանն ուղղված ռազմավարություններով։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930