Բաժիններ՝

Ինդոնեզացի փրկարարները սողանքից զոհված 34 ուսանողների մարմիններ են հայտնաբերել եկեղեցիներից մեկում

Ինդոնեզացի փրկարարները 34 ուսանողների մարմիններ են հայտնաբերել եկեղեցիներից մեկում, որոնք մահացել են երկրաշարժի հետեւանքով առաջացած սղանքից: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը:

«34 ուսանողների մարմիններ են հայտնաբերվել փրկարարների խմբի կողմից»,- գործակալությանը պատմել է Կարմիր խաչի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ ընդամենը 86 ուսանողներ էին անհայտ կորել Կենտրոնական Սուլավեսիի նահանգի եկեղեցիներից մեկին առընթեր գործող ճամբարից:

Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, գրեթե երկու օրվա ընթացքում գրանցվել է մոտավորապես 170 հետցնցում: Ստորգետնյա ուժգին ցնցումները ցունամիի առաջացման պատճառ են դարձել, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել է երեք-հինգ մետրի:

Ըստ վերջին տվյալների՝ տարերքի հարվածի հետեւանքով զոհվել է ավելի քան 1,2 հազար մարդ, տուժել են հարյուրավոր բնակիչներ: Բացի այդ, իրենց տները հարկադրված լքել են առնվազն 16 հազար տեղի բնակիչներ, ավերված են հազարավոր տներ, հյուրանոցներ, առեւտրական կենտրոններ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս