Բաժիններ՝

Աֆղանստանում առնվազն 13 մարդ է զոհվել նախընտրական հանդիպմանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս 40-ը՝ վիրավորվել Աֆղանստանի խորհրդարանի ընտրություններում թեկնածուի նախընտրական հանդիպման ժամանակ իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Պաժվակ» գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւելքի Նանգարհարի նահանգում: Գործակալության տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործել է քաղաքական գործիչ Նասիր Մոհմոնդի գրասենյակում:

«11 մարդ է զոհվել, եւս 40-ը՝ վիրավորվել Նանգարհարի նահանգում Վոլեսի Ջիրղայի («Ժողովրդի տուն», խորհրդարանի ստորին պալատ) թեկնածուի գրասենյակի վրա մահապարտ ահաբեկչի գրոհի հետեւանքով»,-ասված է Twitter-ում գործակալության զետեղած հաղորդագրության մեջ:

Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որը, ըստ վերջին տվյալների, վերահսկում է երկրի տարածքի մոտավորապես 50 տոկոսը:

Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն ուժեղացնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Երկրի ամբողջ տարածքում գործողություններ են իրականացվում ահաբեկչության դեմ:

Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունները պլանավորված են հոկտեմբերի 20-ին. դրանք կանցկացվեն երկամյա հետաձգումից հետո, ինչը կապված 1ր երկրի անկայուն իրադրության հետ: Վերջին անգամ Աֆղանստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել 2010 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս