Փարաքարի դեպքը հարցեր է առաջացնում. Նիկոլ Փաշինյան

Փարաքարում տեղի ունեցած դեպքը հարցեր է բարձացնում։ Ստարսբուրգում ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Մերձավանում Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։

«Փարաքարում տեղի ունեցած դեպքը հարցեր է բարձացնում, որոնք ինձ էլ են հետաքրքրել ու անհագստացրել։ Կարծում եմ` տեսանելի է, որ այդ ամենի արդյունքում նաև պաշտոնանկություններ են եղել,– ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև քրեական գործերով անձանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու պրակտիկային:

Ըստ Փաշինյանի` շատ հանցագործություններ կատարվում են մարդկանց կողմից, ովքեր այլ գործերով ամբաստանյալի կարգավիճակ ունեն, սակայն գտնվում են ազատության մեջ:

Նա հիշեցրեց, որ փետրվարյան սպանության գործով Մերձավանում անցնում է 14 մարդ, սակայն նրանցից միայն մեկն է կալանքի տակ։

«Մի կողմից մենք բողոքում ենք բանտերի և մեկուսարանների գերծանրաբեռնվածությունից, մյուս կողմից ոստիկաններն ու քննիչներն ասում են, որ նման մարդկանց նկատմամբ կիրառվում են չափազանց մեղմ խափանման միջոցներ, և հետո նրանք կրկին հանցագործություն են կատարում։ Պետք է հասկանալ, թե որ դեպքերում պետք է մարդկանց պահել կալանքի տակ, և որ դեպքերում կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ»,- ասաց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս