Բահչելին՝ Մերկելին․ «FETÖ-ի մասին ապացույցներ պահանջելը նման է երկնքում ծառեր աճեցնելուն»

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված խիստ հայտարարությամբ է հանդես եկել։

Բահչելին քննադատել է Գերմանիայի կառավարության՝ FETÖ–ի (Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման) վերաբերյալ ավելի շատ փաստեր և ապացույցներ ներկայացնելու պահանջը։

«2016թ․ հուլիսի 15-ի գիշերն արձակված գնդակները ապացույցներ չե՞ն։ Միթե ահաբեկիչների փաստաթղթերն ուսումնասիրելու կարիք կա։ Դավաճանը դավաճան է։ Գերմանիայի կանցլերը սխալ տեսանկյունից է նայում հուլիսի 15-ի դեպքերին։

Մերկելը ծովը չի ընկել, օձից կառչելու կարիք չկա։ Մի գերմանական ասացվածքում ասվում է, որ երկնքում ծառ չի աճում։ Ապացույց պահանջելը երկնքում ծառ աճեցնելու նման է։ Եթե նրանք այդքան համարձակ են, թող ասեն, որ սիրում են FETÖ-ին», -ասել է ընդդիմադիր առաջնորդը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիս էր ունեցել Գերմանիայի նախագահի և կանցլերի հետ։ Կանցլեր Մերկելն իր ելույթում անդրադարձել էր այն փաստին, որ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գործունեությունը Գերմանիայում արգելված է։ Սակայն, նրա խոսքով, FETÖ-ի հարցում ևս նույն մոտեցումը ցուցաբերելու համար Գերմանիայի ավելի շատ փաստեր ու ապացույցներ են հարկավոր։

hürriyet.com.tr

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031