
Brexit-ից հետո Բրիտանիան նախապատվությունը կտա բարձր որակավորում ունեցող ներգաղթյալներին. Մեյ

Բարձր որակավորում ունեցող աշխատողները, անկախ այն երկրից, որտեղից նրանք ժամանել են, Brexit-ից հետո Միացյալ Թագավորությունում կօգտվեն աշխատելու գերակա իրավունքից: Հոկտեմբերի 1-ի երեկոյան այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Դա կլինի որակավորման վրա հիմնված համակարգ, երբ նշանակություն կունենա աշխատողների մասնագիտական վարպետությունը, այլ ոչ թե այն, թե որտեղից են նրանք ժամանել: Այդ համակարգը կուղղվի դեպի ամբողջ աշխարհը եւ կսկսի ներգրավել այնպիսի մասնագիտական հմտություներով մարդկանց, որոնք մեզ անհրաժեշտ են»,- մեջբերում է վարչապետի խոսքը Reuters գործակալությունը: Մեյն ըստ որում հասկանալ է տվել, որ ցածր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավման պրակտիկային վերջ կտրվի ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո:
Մեյի խոսքով՝ այս աշնանը կհրապարակվի «Սպիտակ գիրքը» (կառավարական տեղեկատվական փաստաթուղթը, որը կնախորդի) երկրի ներգաղթի քաղաքականության հիմնական դրույթները բովանդակող օրինագծին: Իսկ բուն օրենքը կհայտնվի արդեն հաջորդ տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: