Մակրոնին ծաղրի են ենթարկել սևամորթ տղամարդկանց հետ լուսանկարների համար
Ֆրանսիայի հասարակայնությունը խիստ քննադատության է ենթարկել իր նախագահ Էմանուել Մակրոնին սեւամորթ երիտասարդների հետ լուսանկարների համար: Այդ մասին հայտնել է «Sputnik Ֆրանսիան»:
Սկանդալային լուսանկարները արվել էին Կարիբյան ծովի Սեն Մարտեն կղզի նախագահի ուղեւորության ժամանակ, կղզի, որն անցյալ տարի տուժել էր «Իրմա» փոթորկից: Առավել լայն արձագանք է գտել Մակրոնի լուսանկարների շարքը կիսով չափ մերկ սեւամորթ երիտասարդների հետ:
Այդ լուսանկարներից մեկում նրանցից մեկը միջնամատ է ցույց տվել տեսախցիկի առջեւ: Այլ լուսանկարում Մակրոնը զրուցում է մեկ ուրիշ երիտասարդի հետ: Ինչպես պարզ է դառնում դրան կից գրությունից, տղամարդը Ֆրանսիայի նախագահին պատմում է, որ ինքն առաջ գող է եղել եւ միայն վերջերս է դուրս եկել բանտից:
Ի պատասխան Մակրոնը նրան խորհուրդ էտվել մոռանալ իր անցյալը եւ օգնել կղզու վերականգնմանը: Սոցցանցերի օգտատերերի արձագանքն իրեն սպասեցնել չի տվել: «Ինչն ինձ զարմացնում է այդ լուսանկարում, այն է, որ Մակրոնը ի պահանջել, որ այդ երկու երիտասարդները հագնվեին պատշաճ կերպով: Նա մի ամբողջ երկրի նախագահն է եւ պետք է ընդունվեր որոշակի հարգանքով»,-մասնավորապես, վրդովմունք է հայտնում Gabriel Robin-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
‼️Et deux photos de plus dans *l’album de la famille Macron*…..
Il reste 3ans1/2 ..pour le remplir un peu plus..???.. pic.twitter.com/zAaFPGiuKL— Françoise MINUIT ن (@f_minuit) September 30, 2018