Բաժիններ՝

Չինաստանում 22-ամյա երիտասարդը վարակվել է թռչնագրիպի H5N6 վիրուսով

Չինաստանի Գուանդուն հարավային նահանգում գրանցվել է թռչնագրիպի H5N6 վիրուսով, որը մահացու վտանգ է ներկայացնում, մարդու վարակվելու առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է RTHK հոնկոնգյան հեռուստաալիքը:

Վարակվածը 22-ամյա երիտասարդ է Գուանչժոու քաղաքից, որի մոտ սեպտեմբերի 25-ին սկսել են ի հայտ գալ հիվանդության ախտանշանները: Նա հոսպիտալացվել է սեպտեմբերի 26-ին եւ մինչ այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:

Նշվում է, որ հիվանդության ախտանշանների դրսեւորվելուց առաջ տղամարդն անմիջական շփում է ունեցել ընտանի թռչունների հետ: 2014 թվականից սա մայրցամաքային Չինաստանի տարածքում այդ վիրուսով վարակվելու արդեն 21-րդ դեպքն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031