Բաժիններ՝

Բարսելոնայում տասնյակ ոստիկաններ են տուժել բողոքի ակցիաների ընթացքում

Կատալոնիայի ոստիկանության (Մոսսոս դ’Էսկադրա) շուրջ 30 աշխատակիցներ են տուժել հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում բողոքի ակցիաների մասնակիցների գործողությունների հետեւանքով: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Մոսսոս դ’Էսկադրայում:

El Pais թերթի տեղեկատվության համաձայն՝ իրավակարգի շուրջ 20 պահապաններ վնասվածքներ են ստացել կատալոնյան խորհրդարանի շենքի մոտ, իրավապահ մարմինների մնացած աշխատակիցները հերթապահում էին Բարելոնայում գլխավոր ոստիկանական վարչության մոտ:

Ներկայում տվյալներ չկան ձերբակալությունների վերաբերյալ: Ավելի վաղ ամբողջ Կատալոնիայում բողոքի ակցիաներ են անցկացվել տարածաշրջանի անկախության հանրաքվեի առաջին տարեդարձի առթիվ: Ցույցերին մասնակցել են Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալու կողմնակիցները: Երեկոյան Բարսելոնայում երթ է անցկացվել հաջակցություն հանրահարցման արդյունքների, որին մասնակցել է մոտավորապես 180 հազար մարդ: Ակցիան ավարտվել է Կատալոնիայի խորհրդարանի մոտ: Այնտեղ մի խումբ բողոքավորներ կարողացել են ճեղքել ոստիկանների դիրքերը, ինչի հետեւանքով իրավակարգի պահապանների մի մասը ստիպված է եղել ցուցարարներից պատսպարվել պալատի շենքում:

Բացի այդ, հանրահավաքի մասնակցները հավկիթներ, մետաղական բանկաներ, շշեր էին նետում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, հրկիզում էին աղբամաններ: Բարսելոնայում գլխավոր ոստիկանական վարչության մոտ բողոքավորների գործողությունների հետեւանքով իրավապահներին հարկ է եղել ուժ կիրառել ակցիաների մասնակիցների դեմ: 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում քվեարկություն է անցկացվել Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ: Դրան մասնակցել են ձայնի իրավունք ունեցող 5,31 մլն կատոլոնացիներից 2,28 միլիոնը, ընդ որում՝ հանրահարցման մասնակիցների 90,18 տոկոսը հանդես է եկել անկախության օգտին: Մադրիդն ի սկզբանե այդ հանրաքվեն անօրինական էր համարում:

Հոկտեմբերի 27-ին այդ տարածաշրջանի խորհրդարանը հաստատեց հանրապետության անկախության հռչակման բանաձեւը: Ի պատասխան, Սենատը (Իսպանիայի խորհրդարանի վերին պալատը) հավանություն տվեց թագավորության Սահմանադրության 155-րդ հոդվածը գործողության մեջ դնելու Մադրիդի խնդրանքին, որն ավելի վաղ երբեք չի կիրառվել, ինչը թույլ տվեց սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս