Գերմանիան զգալիորեն նվազեցրել է զենքի ծավալների մատակարարումը Թուրքիային

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Օմիդ Նուրիփուրը հարցադրում է արել էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությանը Թուրքիային վաճառված զենքի ծավալների և դրանց արժեքի վերաբերյալ։

Ի պատասխան այդ հարցադրմանը` Գերմանիայի էկոնոմիկայի և Էներգետիկայի նախարարությունը տվյալներ է ներկայացրել։

Ըստ այդմ՝ 2018թ. մարտի 14-ից մինչ օրս Թուրքիային զենքի մատակարարելու ընդամենը 16 թույլտվություն է տրվել՝ ընդհանուր 916.902 եվրո արժողությամբ: Համեմատության համար սույն տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 14-ը,  34  նման թույլտվություն էր տրվել՝  ընդհանուր 9.7 մլն եվրո արժողությամբ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ 2016թ. Գերմանիան ընդհանուր առմամբ 83մլն 900.000 եվրո արժողությամբ 213 միավոր զենք էր վաճառել Թուրքիային։ Իսկ 2017թ. այդ թիվը արդեն կազմել էր 34 մլն 200.000 դոլար (138 միավոր զենք):

Հիշեցվում է նաև այն փաստը, որ Թուրքիան Աֆրինում Սիրիայի քրդական ուժերի դեմ իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ժամանակ օգտագործել էր գերմանական արտադրության «Լեոպարդ 2» տանկերը։

Sputnik

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031