ԵՄ-ն մասամբ վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն սեպտեմբերի 29-ին հայտարարել է Իրանի դեմ 2015 թվականին կասեցված պատժամիջոցների մասնակի վերականգնման մասին: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ։

«Այսօր ԵՄ-ի Խորհուրդը համաձայնել է վերականգնել Իրանի միջուկային գործունեության նկատմամբ մի շարք սահմանափակող միջոցներ, որոնք կասեցվել էին 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ ուժի մեջ մտնելու կապակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ միջոցները վերաբերում են, մասնավորապես, ֆիզիկական անձանց համար անհատական սահմանափակումներին, առևտրի, ֆինանսական և տրանսպորտային հատվածի դեմ պատժամիջոցներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930