Բաժիններ՝

Մադուրոն ամենաերկարատև ճառն է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամենաերկարատեւ ճառն է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ: Հոկտեմբեի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է նստաշրջանի նախագահ Մարիա Ֆեռնանդա Էսպինոսա Գարսեսը:

«Այս տարի ամենաերկարատեւ ճառը տեւեց 48 րոպե, իսկ ամենակարճատեւը՝ 5 րոպեից պակաս»,- ասել է Գարսեսը՝ ճշտելով, որ ամենաերկարատեւը եղավ Վենեսուելայի (նախագահի) ելույթը, իսկ ամենակարճատեւը՝ Լիտվայի (նախագահ Դալյա Գրիբաուսկայտեինը)»: «Հիրավի վիթխարի տարբերություն է 48 եւ 5 րոպեների միջեւ»,- արձանագրել է նա:

Այսպիսով, Մադուրոն 5 րոպեով գերազանցել է Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանի ռեկորդը, որը պատկանում էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին:

Պատգամավորներին հղած իր կոչում նա այլ բաների թվում ՄԱԿ-ին հորդորել է անցկացնել իր նկատմամբ կատարված մահափորձի միջազգային հետաքննություն, հայտնել է Արեւմուտքի կողմից դոսիեի պատրաստման մասին Վենեսուելա զինված ներխուժման արդարացման համար եւ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքը սեղմելու պատրաստակամության մասին: Ըստ որում Թրամփն ինքը 2017 թվականին երկրորդ տեղն է զբաղեցրել ելույթի տեւողության ցուցանիշով (41 րոպե), իսկ այս տարի զգալիորեն կարճ ժամանակ է գտնվել ամբիոնի մոտ: ՄԱԿ-ի քարտուղարությունը համաժողովի մասնակիցներին խորհուրդ է տալիս իրենց ճառը սահմանափակել 15 րոպեով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս