Նյու Յորքի օդանավակայանում բռնկվել է Delta Air Lines ընկերության ինքնաթիռը. Fox News
Delta Air Lines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը վերթիռից առաջ կրակով է բռնկվել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ինքնաթիռը Նյու Յորքից պետք է թռչեր Գանա: Բռնկումը առաջացել է շասսիի հատվածամասում, երբ հանրանավն արդեն գտնվում էր թռիչքավայրէջքային գոտում: Ուղեւորները եւ անձնակազմի անդամները տարահանվել են արտակարգ ծառայությունների կողմից, հրդեհը հաջողվել է օպերատիվորեն մարել: Միջադեպը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա:
Ինչպես ճշտում է Pix11 պորտալը, Boeing 767 ինքնաթիռում եղել են 250 ուղեւոր եւ անձնակազմի ութ անդամ, մեկնելու համար նրանց առաջարկել են այլընտրական չվերթեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Mon., 10/1, JFK Airport; Delta aircraft aborted take off, reported gear fire. Port Authority Police Aircraft Rescue Fire Fighter (ARFF) Unit on scene. #PAPDPROTECTSNYNJ #PAPD #JFKAIRPORT pic.twitter.com/R1dBpwihcM
— Port Authority PBA (@PAPD911) October 2, 2018