«Եթե Սրբազանն այսօր ազատ չարձակվի, սա կլինի հայ ժողովրդի համար վերջին ահազանգը». Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ ակնկալիք չունի, որ Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ դատարանը որևէ դրական որոշում կընդունի։

«Ակնկալիք չունեմ, բայց մեկ բան կարող եմ ասել, որ եթե մինչ այս բոլորս հետևել ենք, գիտակցել ենք, քննադատել ենք և երբեք ի գիտություն չենք ընդունել ՀՀ դատական համակարգի անկախությունը, ինքնուրույնությունն ու իրավականությունը, եթե սրբազանն ազատ չարձակվի, ապա, ի դեմս այս դատավորի, ՀՀ ամբողջ դատական համակարգը դատապարտված է։ Եթե սրբազանն այսօր ֆիզիկապես ազատ չարձակվի, սա կլինի դատական համակարգի բանտարկությունը և հայ ժողովրդի համար վերջին ահազանգը՝ Բագրատ սրբազանի, պարոն Կարապետյանի և բոլոր քաղաքական բանտարկյալների զուգահեռ։

Սպասում եմ, որ Հայաստանը պահի իրավականության և մարդկայնության վերջին կաթիլը»,- Միքայել սրբազանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա միաժամանակ շեշտեց՝ բոլոր պարագաներում հայ ժողովուրդը չպետք է հույսը կտրի և պետք է շարունակի պայքարել։

Կարդացեք նաև

«Սա պայքարի հանգրվաններից մեկն է, իր անունը Միքայել սրբազան է, նա կապ չունի այս շենքի հետ, և ինքը պետք է վերադառնա իր հոգևոր ծառայությանը։

Ակնկալիք չունեմ, բայց հույս միշտ ունեմ»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930