Սա առնվազն տարօրինակ հայտարարություն է, հաշվի առնելով այն, որ Հայաստանի երկաթուղին չի գտնվում ՌԴ ձեռքում, այն գտնվում է Հայաստանի ձեռքում, այն Հայաստանի սեփականությունն է, իսկ ՌԴ-ն ընդամենը հավատարմագրային կառավարիչն է: Եթե հավատարմագրային կառավարիչը երկաթուղու աշխատանքի առնչությամբ առաջացնի արհեստական խոչընդոտ, ապա Հայաստանը լիովին իրավունք կունենա վերանայել կառավարումը:
Հետաքննության տվյալներով՝ աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանին հասցված վնասը վերջին տասնամյակում գերազանցել է 10 միլիոն եվրոն։
Հայաստանի ԱԳՆ թերեւս պետք է դիմի Եվրամիությանը, ակնկալելով, որ հնարավոր կլինի 15-20 միլիոն եվրո էլ ստանալ «կոգնիտիվ ճնշմանը» դիմակայելու համար: Կամ ասելով, որ հիբրիդային պատերազմում նաեւ կոգնիտիվ ճնշումն է ավելացել,
Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկու երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապվում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման առումով մեր ռազմավարական դիրքերի և մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Այդ մասին ՔՊ–ում քվեարկությունից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Թրամփի ուղու» շրջանակում երկաթուղու գործարկմանը և դրա որոշ հատվածների` Ռուսաստանի կողմից վերականգնմանը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Վենեսուելայի իշխանությունների հետ՝ գնահատելու բոլոր ավելի վաղ կնքված և նոր գործարքները և որոշելու այն առաջնահերթությունները, որոնք կհամապատասխանեն «Վենեսուելայի և Արևմտյան կիսագնդի շահերին»։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան և Բաքու այցերը, հայաստանյան տնտեսության մեջ խոշորածավալ ներդրումներ անելու մասին նրա կեղծ պնդումները, իրականում՝ Հայաստանը միջուկային փորձադաշտի վերածելու և էներգետիկ համակարգը կազմալուծելու նպատակադրումը։
Անդրադառնալով երկկողմ առտրի ծավալներին՝ նշվել է, որ 2025-ին այն կազմել է 3.5 մլրդ դոլար և կողմերը մտադիր են առաջիկայում այն հասցնել 5 մլրդ դոլարի։
Փետրվարի 9-10-ն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել էր Հայաստան։ Փետրվարի 9-ի երեկոյան նա ՀՀ նախագահականում հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ դրսում՝ Բաղրամյան պողոտայում, Բաքվում ապօրինի պահվող և ցմահ ազատազրկված հայ գերիների, պատանդների համար բողոքի ակցիա էր տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին քայլեր ձեռնարկել՝ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։
Եվրոպացիները չեն մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իրանի հրթիռային համակարգերը Թեհրանի համար «կարմիր գիծ» են և բանակցությունների առարկա չեն, ուրբաթ օրը հայտարարել է Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը հիշատակվում է սեռական առևտրի մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերում՝ օրգիաների համատեքստում: Այս մասին պարզել է РИА Новости-ն ԱՄՆ Արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Արևմուտքին վերսկսել Ռուսաստանի հետ զենքի վերահսկողության վերաբերյալ երկխոսությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի (START) ժամկետի լրանալուց հետո։
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ԵՄ առաջնորդները ցանկանում են վերականգնել հարաբերությունները կամ առնվազն թուլացնել լարվածությունը Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով դիվանագետներին և պաշտոնյաներին։
Ընկերությունում հավելել են, որ խնդիրը կարգավորելու համար գործի է դրվել 3000 մասնագետ։
Ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտնում է «Ռիա նովոստի»-ն
Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում կա կետ, որի համաձայն՝ համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց կողմերը պարտավորվում են միմյանց պետական սահմանին այլ երկրների ուժեր չտեղակայել։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել են եվրոպական տնտեսության վերածնման միջոցների հարցում իրենց հայացքների միասնությունը:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ տարաձայնությունների մասին լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունների ֆոնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ միշտ լավ հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ։
Համաձայն 2009 թվականի, այսպես կոչված, «վտանգավորության մասին եզրակացության»՝ մի շարք ջերմոցային գազեր սպառնալիք են ներկայացնում հանրային առողջության համար։ Այս որոշումն իրավական հիմք է դարձել արտանետումները զսպելու դաշնային ջանքերի համար, հատկապես՝ տրանսպորտային միջոցներից։
Իսպանիան մեղադրել է Իտալիային և Գերմանիային ԵՄ սկզբունքները խախտելու մեջ, քանի որ երկիրը ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման հրավեր չի ստացել, հաղորդում է Ondo Cero ռադիոն։
Նա ընդգծել է բոլոր կառավարությունների համատեղ պատասխանատվությունը՝ գործելու պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանությունը դադարեցնելու և նրանց հողերի աճող բռնագրավումը կանխելու ուղղությամբ։
Այսօր Գերմանիայի երրորդ քաղաքում՝ Մյունխենում, մեկնարկում է Անվտանգության միջազգային 62-րդ համաժողովը Ռուսաստանի ու Արևմուտքի, Իրանի ու ԱՄՆ-ի միջև առճակատման, ինչպես նաև Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունների ֆոնին։ Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ քննարկումների ամենամեծ ֆորումն է աշխարհում, որն անցկացվում է 1963 թվականից։ Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 13-15-ը, որին կմասնակցեն 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, մոտավորապես 100 նախարարներ։
Արբանյակը, որն ուղեծիր է դուրս բերվել ռուսական «Պրոտոն-Մ» հրթիռի միջոցով, ներկայացնում է Իրանի առաջին տեխնիկական փորձը գեոստացիոնար հեռարձակման արբանյակների ոլորտում։
Իրանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում և վճռականորեն կարձագանքեն Թեհրանի դեմ ուղղված ցանկացած հարձակման, ուրբաթ օրը հայտարարել է Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին: 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս հինգ տարով՝ մինչև 2026 թվականը։
ԱՄՆ-ի մասին իր հայտարարությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն ցույց տվեց, որ պատրաստ է խեղաթյուրել փաստերը՝ Վաշինգտոնին հանգստացնելու համար:
Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասից. սա Մոսկվայի կարևոր պայմանն է
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով:
Մենք ուզում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։