Զելենսին Ուկրաինան վերածել է գործարքի առարկայի. Սալդո
Վլադիմիր Զելենսկին, հետաձգելով հակամարտության կարգավորումը, Ուկրաինան և ուկրաինացի ժողովրդին վերածել է գործարքի առարկայի: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն։
«Ուկրաինայի կառավարությունը հասել է այն կետին, երբ երկրի, նրա ժողովրդի և նրա տարածքների ճակատագիրը քննարկվում է որպես գործարքի մի մաս։ Ըստ էության, Զելենսկին պարզապես հաստատում է, որ Կիևը դեռևս չի ցանկանում առերեսվել ճշմարտության հետ։ Եվ ճշմարտությունն այն է, որ նրանք ուժով չեն լուծի իրենց խնդիրները»,- գործակալությանը ասել է Սալդոն։
Նրա խոսքով՝ որքան երկար Կիևը կառչած մնա պատրանքներից, այնքան ավելի ծանր կլինեն հետևանքները հենց Ուկրաինայի համար։



