Սմիռնովը հավելել է, որ տեղի բնակիչների հեռանալու գործընթացի համակարգումը վստահված է իրավապահ մարմիններին, տեղական վարչակազմին և «Պատրիոտ» դրուժինայի Կուրսկի կենտրոնին:
Սարգիս Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես ինժեներ։
1930-ականներին IAM-ի Boeing-ի ստորաբաժանման ստեղծումից ի վեր սա արհմիության ութերորդ գործադուլն է։
Վաշինգտոնը «տվել-անցել» է տոտալիտար պետության մասին «1984» հակաուտոպիական վեպի հեղինակ Ջորջ Օրուելի պատկերացումները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից ռուսական ԶԼՄ-ների դեմ հերթական պատժամիջոցները։
Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: Մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են:
Հրշեջ-փրկարարների աշխատանքը բարդացել է ուժգին քամիների պատճառով։ Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ տեղի իշխանությունները հայտնել են, որ ավիացիայի օգտագործումն անհնար է եղանակային պայմանների պատճառով։
Իսկ հունիսին աֆղանստանցի ներգաղթյալի կողմից դանակով հարձակման հետևանքով 1 ոստիկան էր զոհվել, ևս 4 մարդ` վիրավորվել:
Սեպտեմբերի 15-ին այդ երկրների վարչապետները ֆիննական և շվեդական լրատվամիջոցներում հրապարակված համատեղ նամակում ընդգծել են ՆԱՏՕ-ին համատեղ անդամակցության կարևորությունը։
Մեկ այլ հարված հասցվել է Գազա քաղաքի տներից մեկին՝ 6 մարդու կյանք խլելով։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորում է միայն զինյալներին և ՀԱՄԱՍ շարժմանն ու այլ զինված խմբավորումներին մեղադրել է բնակելի տարածքներում գործելու և խաղաղ բնակչությանը վտանգի տակ դնելու մեջ։
Իր հերթին Deutsche Welle-ն հաղորդում է, որ ըստ Քյոլնի ոստիկանության ներկայացուցչի՝ պայթյունը տեղի է ունեցել չարագործների կանխամտածված գործողությունների պատճառով։
2015 թվականից Միացյալ Նահանգներն այս տարածաշրջանում ստեղծել է 12 ռազմակայան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար։
2015 թվականին Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան, կնքեցին ԳՀՀԾ-ն, ըստ որի Թեհրանը պետք է իր միջուկային ծրագրի զարգացումն իրականացնի բացառապես խաղաղ նպատակներով՝ միջազգային և միակողմանի պատժամիջոցները հանելու դիմաց։
Այս միջադեպից երկու ամիս առաջ Թրամփի դեմ ևս մեկ մահափորձ էր տեղի ունեցել Փենսիլվանիայի նահանգի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ։ Թրամփը վիրավորել էր աջ ականջից, 20-ամյա հրաձիգ Թոմաս Քրուքսը սպանվել էր դեպքի վայրում։
Սեպտեմբերի 15-ին Խարկովի քաղաքապետը հայտնել էր, որ ռուսական ուժերը կառավարվող ավիառումբով հարված են հասցրել բազմաբնակարան շենքի, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 42-ը՝ վիրավորվել։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ-ում գրանցված քաղաքական բոլոր ուժերից ամենամեծ ու ամենալայն կապերը Եվրոպայի հետ ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ԵԺԿ անդամությունից սկսած։
Ադրբեջանը մինչ COP29-ը կարող է ցույց տալ, որ անկեղծ ցանկանում է խաղաղություն․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Չեխիայում դեռ որոնում են երեք անհետ կորածների, որոնք գտնվում էին սեպտեմբերի 14-ին գետն ընկած մեքենայում։
Եթե Օվերչուկը ճիշտ է, ապա ստացվում է՝ Փաշինյանն Արցախը զոհաբերել է ամենևին էլ ոչ հանուն Հայաստանի ինքնիշխանության (ինչպես պնդում է պաշտոնական պրոպագանդան): Այս տրամաբանության շրջանակներում, Արցախը «մատաղ» է արվել Փաշինյանի մի ցնորամիտ ցանկությանը, որը կոչվում է երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխություն»:
#ՀԻՄԱ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՍՏԵՖԱՆ ՍԵԺՈՒՐՆԵԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Մեծ Բրիտանիայի վարչապետ սըր Քիր Սթարմերը, հնարավոր է, խախտել է խորհրդարանական կանոնները՝ չհայտարարագրելով լեյբորիստական դոնոր լորդ Վահիդ Ալիի կողմից իր կնոջ համար գնված հագուստը:
Բուդանովը նշել է, որ Ռուսաստանը կանխատեսում է, որ «իրենց բոլոր խնդիրները կսկսվեն 25-ի ամռանը», քանի որ իրար կգումարվեն և՛ ֆինանսատնտեսական, և՛ սոցիալ-քաղաքական գործոնները։
Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարը՝ Բաքվում
Պաշտոնական անձինք կարծում են, որ զինված անձը մտադիր է եղել հարձակվել ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա Trump International Golf Club-ում, տեղեկացված աղբյուրների հղումով հայտնում է CNN-ը։
Վրաստանն իր մեջ ուժ կգտնի ներողություն խնդրելու օսերից 2008 թվականին Սահակաշվիլիի սանձազերծած պատերազմի համար:
«Թրամփի դեմ նոր մահափորձ է կատարվել, սակայն նա ողջ ու առողջ է»,- ասել է կոնգրեսական Թեյլոր-Գրինը։
«Հեծանիվը կյանք է», «Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները՝ ստորագրելով ԼՂ-ի ինքնալուծարման փաստաթուղթը», «10-րդ դասարանի պատմության դասագիրք չունենք. դա անելու ենք թղթապանակի միջոցով»,
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
«Այդ 4-րդ հոդվածում հղում է արված ԵԱՀԿ ստանդատներին, ըստ որի, մարդկանց արոտավայրերի և բնակավայրերի միջև խնդիր չպետք է առաջանա սահմանագծման և սահմանազատման արդյունքում։ Հիմա հարց՝ Տավուշում դուք տեսա՞ք նման բան, իհարկե ո՛չ։ Տավուշում հանձնելիս ասում էին, թե հույս ունեն, որ հաջորդը կսահմանագծվի և կսահմանազատվի Հայաստանի համար զգայուն հատվածը՝ Ջերմուկը, իսկ այդ կանոնակարգը նման բան չի սահմանում»։
Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ Սերբիան պատրաստ է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու ծրագրերից, եթե բախվի պայմանների, որոնք նա չի կատարի։
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը, մեկնաբանելով ԲՐԻԿՍ-ին միանալու Անկարայի մտադրությունը, ասել է, որ երկիրը կարող է հարաբերություններ հաստատել ում հետ ցանկանում է, մինչդեռ Վաշինգտոնը վստահ է ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ երկկողմ հարաբերություններում։