Պարզում ենք, թե ո՞վ է հրաման տվել Իրանից հրթիռներ արձակել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ. Ֆուաթ Օքթայ

Մենք հետաքննում ենք, թե ով է հրամայել Իրանից հրթիռներ արձակել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ․ հայտարարել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։

Նրա խոսքով՝ այս հարձակումները որևէ օգուտ չեն բերում Իրանին։

«Մենք հաճախակի քննարկում ենք այս հարցն Ադրբեջանի հետ։ Իրանի կողմից երբեք չպետք է հրթիռներ արձակվեին Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ։ Ադրբեջանն ու Թուրքիան այն երկրներից են, որոնք ամենաշատն են հայտարարում այս պատերազմի անիմաստության մասին»,-ասել է նա:

Օքթայի խոսքով՝ լրջորեն ուսումնասիրվում է նաև սադրանքի հնարավորությունը, «քանի որ Իրանը որևէ օգուտ չի ստացել այս երկու երկրների վրա հարձակումներից»։

«Մասուդ Փեզեշքիանը ևս նշել է, որ այս հարձակումներն Իրանի կողմից չեն իրականացվել»,- ասել է նա։

Ֆուաթ Օքթայն ընդգծել է հրթիռների արձակման հրաման տվողների բացահայտման կարևորությունը։

«Այո՛, հայտնի է, որ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, և հնարավոր է, որ իրանցի է սեղմել կոճակը: Սակայն գլխավորը պարզելն է, թե ո՞ւմ հրահանգով է սեղմվել այդ կոճակը»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031