ԱԻՆ-ը 313 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Իրանի կառավարության ներկայացուցիչներին է փոխանցել 313 տոննա դեղորայք, որոնք երկաթուղով մատակարարվել են մարդասիրական օգնության շրջանակներում: Այս մասին РИА Новости-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները Իրանի Իսլամական Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնության շրջանակներում դեղորայքի երկրորդ խոշոր խմբաքանակն են հասցրել իրանական կողմին։ 313 տոննա դեղորայք երկաթուղով հասցվել է Աստարա քաղաք, որտեղից այն հանձնվել է Իրանի կառավարության լիազոր ներկայացուցիչներին»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ մարդասիրական օգնությունը տրամադրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:



