Բաժիններ՝

Իրանը Մերձավոր Արևելքի խաղաղ բնակիչներին կոչ է արել հեռանալ ամերիկյան զորքերի տեղակայման վայրերից

Իրանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի խաղաղ բնակիչներին կոչ է անում հեռանալ ամերիկյան զորքերի տեղակայման շրջաններից: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։

Ըստ SNN հեռուստաալիքի՝ հայտարարության տեքստում նշվում է, որ Իրանը պետք է ոչնչացնի ամերիկյան և իսրայելական ուժերին, «որտեղ էլ նրանք գտնվեն», քանի որ նրանք հարձակումներ են իրականացնում խաղաղ իրանցիների և առանձին անձանց դեմ։

«Մենք խորհուրդ ենք տալիս անհապաղ հեռանալ ամերիկյան զորքերի տեղակայման շրջաններից, որպեսզի ձեզ վնաս չպատճառենք» , – հայտնել է ԻՀՊԿ-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031