ԵՄ-ում հույս ունեն, որ Օրբանը կպարտվի ընտրություններում
Եվրամիությունում խոստովանել են՝ հույս ունեն, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կպարտվի խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 12-ին։ Օրբանն ինքը նախկինում հայտարարել էր, որ Բրյուսելն ու Կիևը դավադրություն են կազմակերպել Հունգարիայում իշխանափոխություն պարտադրելու համար։
«Կարծում եմ՝ բոլորը հույս ունեն, որ Օրբանը կպարտվի»,- եվրոպացի դիվանագետի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ինչպես նշում է Reuters-ը, ԵՄ մի շարք երկրների դիվանագետներ հույս ունեն, որ երկրի կառավարության փոփոխությունից հետո Հունգարիան կդադարի արգելափակել ԵՄ տարբեր որոշումներ, այդ թվում՝ Ուկրաինային տրամադրվող վարկի վերաբերյալ: Սակայն Բրյուսելը հունգարական ընդդիմությունից նույնպես դժգոհ է, քանի որ այն դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին և կասկածանքով է վերաբերվում միության միգրացիոն քաղաքականությանը:



