Բաժիններ՝

Ուկրաինայի արտգործնախարարը խոսել է ԱՄՆ պետքարտուղարի հետ G7 գագաթաժողովի շրջանակում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է վճռորոշ դեր խաղալ Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման գործում: Նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Ֆրանսիայում G7-ի նախարարական հանդիպման շրջանակում։

«ԱՄՆ դերը խաղաղության ջանքերի առաջմղման գործում շարունակում է մնալ կարեւորագույնը: Ուկրաինայի առաջարկներն իրատեսական եւ իրագործելի են: Ռուսաստանի վրա ճնշումը գլխավորն է Մոսկվային պատերազմը դադարեցնել ստիպելու համար»,- գրել է Սիբիգան Х-ում։

Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվել են Մերձավոր Արեւելքում պատերազմի պատճառով: Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը երեկ պնդել է, որ Մոսկվան չի կորցրել հետաքրքրությունը բանակցությունների նկատմամբ։

Սիբիգայի խոսքով՝ Ռուբիոյի հետ քննարկել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները։ «Ուկրաինայի դիրքորոշումն այն է, որ Մոսկվայի եւ Թեհրանի ռեժիմները համատեղ աշխատում են պատերազմը երկարաձգելու համար։ Եվ երկու ռեժիմներն էլ պետք է բախվեն համախմբված ճնշման»,- գրել է նա։

«Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային հակազդելու հարցը պետք է մնա միջազգային օրակարգի առաջնային պլանում»,- նշել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031