Բաժիններ՝

Ֆիլիպիններում վառելիքի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են

Ֆիլիպիններում վառելիքի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են: Այս երկրի նավթի ներկրումների ավելի քան 90%-ը բաժին է ընկնում Մերձավոր Արևելքին: Գլխավոր մատակարարը Սաուդյան Արաբիան է, հետո ԱՄԷ-ն և Իրաքը:

Իրանի դեմ պատերազմի մեկնարկից և Հորմուզի նեղուցի սահմանափակումից հետո Ֆիլիպիններում բենզինի և դիզելային վառելիքի գինը թանկացել է ավելի քան երկու անգամ: Էներգակիրների պակասի պատճառով երկրում նաև արտակարգ դրություն են հայտարարել:

Այս պայմաններում Ֆիլիպինները Պետդեպարտամենտի հետ բանակցում է ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող երկրներից նավթ գնելու թույլտվություն կամ բացառություններ ստանալու համար: Դիտարկվում են նաև իրանական ու վենեսուելական նավթ գնելու տարբերակները: Երկիրը սկսել է նաև ռուսական նավթ գնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031