Բաժիններ՝

Իրանի զինված ուժերը սկսել են հրթիռների վրա երախտագիտության խոսքեր գրել իրենց աջակցող երկրներին

Իրանը սկսել է հրթիռներ արձակել՝ դրանց վրա անգլերենով գրված երախտագիտության խոսքերով՝ ուղղված իրեն աջակցող մի շարք երկրների ժողովուրդների։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Մումբայում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։

Իրանի օդատիեզերական ուժերի անունից ձեռագիր երախտագիտության խոսքեր են ուղղվել Իսպանիայի, Պակիստանի, Հնդկաստանի և Գերմանիայի ժողովուրդներին։ Հաղորդագրությունները փակցվել են հրթիռների վրա, որոնք արձակվել են ամերիկա-իսրայելական հարձակմանն ի պատասխան հարվածների 83-րդ ալիքի ժամանակ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագրի զարգացման համար։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին ու էներգետիկ օբյեկտներին։

Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվը հասել է առնվազն 1937-ի: Պատերազմի գրեթե չորս շաբաթվա ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է 17-ի: ԱՄՆ-ն հայտնել է 13 զինծառայողի զոհվելու մասին։ Ավելի քան 1100 մարդ զոհվել է Լիբանանում, որը հակամարտության մեջ է ներքաշվել Իսրայելի տարածքին «Հեզբոլլահ» շարժման հարվածների պատճառով։ Զոհեր կան նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031