Բաժիններ՝

Մոսկվայում համարում են, որ ԱՄՆ-ն ձգտում է վերահսկողության տակ վերցնել միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները

ԱՄՆ-ն ձգտում է վերահսկել աշխարհի էներգետիկ ենթակառուցվածքները: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն, որ ԱՄՆ-ն ձգտում է իր վերահսկության տակ վերցնել միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները, ակնհայտ է», – մարտի 27-ին Պեսկովն ասել է լրագրողներին։

Այսպես է նա պատասխանել խնդրանքին՝ մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ կապված «Հյուսիսային հոսք» գազատարները վերցնելու ԱՄՆ-ի ցանկության հետ:

Պեսկովը հիշեցրել է, որ «Հյուսիսային հոսքերը» վերահսկվում էին միջազգային ընկերության կողմից՝ «արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ, որոնցից շատերը դուրս են եկել»։

«Այս խողովակների նկատմամբ սեփականությունը պահպանվում է։ Դրանք պատկանում են մեր ընկերությանը՝ «Գազպրոմ»-ին։ Պատժամիջոցների պատճառով, որոնք մենք անօրինական ենք համարում միջազգային իրավունքի տեսակետից, իհարկե, իրավական առումով, իրադրությունը բարդ է։ Գլխավորն այն է, որ դրանք չեն աշխատում», – ասել է Պեսկովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է գերիշխել համաշխարհային էներգետիկ շուկաներում և ցանկանում է «իրեն վերցնել» «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031