Բաժիններ՝

Աշխարհում սովյալների թիվը կարող է ավելանալ 45 միլիոնով՝ Իրանում հակամարտության պատճառով. ՄԱԿ

Աշխարհում սովյալների թիվը կարող է աճել 45 միլիոնով՝ մատակարարման շղթաների խափանումների եւ տրանսպորտային ուղիների փոփոխությունների պատճառով, որոնք առաջացել են Իրանի պատերազմի եւ Մերձավոր Արեւելքում ավելի լայն հակամարտության հետեւանքով։ Այս մասին հայտնել է ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) մատակարարման շղթաների գծով տնօրեն Քորին Ֆլեյշերը։

Նա նշել է, որ Հորմուզի նեղուցով, որտեղ կազմակերպության նավերին տրվել է մարդասիրական առաջնահերթություն, անցնելու ռիսկերի եւ ապահովագրական ծախսերի աճի պատճառով ստիպված են եղել փոխել երթուղիները։ «Ներկա իրավիճակն ազդում է ոչ միայն տարածաշրջանի երկրների վրա, այլեւ ունի գլոբալ ազդեցություն»,- ասել է նա X-ում տեղակայված հայտարարության մեջ։

Ֆլեյշերը օրինակ է բերել Աֆղանստանին մարդասիրական օգնություն հասցնելը, որտեղ դրա կարիքն ունի 16 միլիոն մարդ։ Նա նշել է, որ Պակիստանով անցնող երթուղին անհնար է Աֆղանստանի հետ հակամարտության պատճառով, Սուեզի ջրանցքը նույնպես անվտանգ չէ։ Արդյունքում՝ մատակարարման գիծը պետք է շրջանցի ամբողջ Աֆրիկյան մայրցամաքը՝ ի վերջո անցնելով Ջիբրալթարով եւ Միջերկրական ծովով՝ Թուրքիայի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջոցով հասցնի բեռները։

«Մատակարարման շղթաների խափանումներին զուգընթաց՝ երկարաժամկետ հեռանկարում աշխարհում եւս 45 միլիոն մարդ կարող է բախվել սովի սուր խնդրին», – եզրափակել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031