Բաժիններ՝

Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել. Զելենսկին Էր Ռիադում է

Ուկրաինայի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունները կարևոր համաձայնագիր են ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X հարթակի իր էջում։

Նա հայտնել է, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ Սաուդի հետ իր հանդիպումից առաջ։

Համաձայնագիրը հիմք է դնում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական համագործակցության և ներդրումների համար, ինչպես նաև ամրապնդում է Ուկրաինայի միջազգային դերը՝ որպես անվտանգության ոլորտում դոնոր։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը պատրաստ է կիսվել իր փորձով և համակարգերով Սաուդյան Արաբիայի հետ։

«Արդեն հինգ տարի է, ինչ ուկրաինացիները պայքարում են նույն ահաբեկչական հարձակումների դեմ՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, որոնք իրանական ռեժիմն այժմ իրականացնում է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում։ Եվ Սաուդյան Արաբիան ունի կարողություններ, որոնցով հետաքրքրված է Ուկրաինան։ Այս համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել», – ընդգծել է նա։

Զելենսկին նաև հավելել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ հանդիպմանը քննարկվել են Մերձավոր Արևելքում և, ընդհանուր առմամբ, Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը, Իրանին Ռուսաստանի օգնությունը, վառելիքի շուկայում զարգացումները և էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցությունը։

Մեկ այլ հրապարակման մեջ Զելենսկին հայտնել է, որ արդեն մեկ շաբաթ է՝ ուկրաինացի ռազմական մասնագետները Սաուդյան Արաբիայում են և կիսել են իրենց փորձը անօդաչուների և հրթիռների դեմ պայքարի գործում։

Ուկրաինայի նախագահը Սաուդյան Արաբիա է ժամանել մարտի 26-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031