Լեհաստանի վարչապետ Տուսկը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է` հիմքեր ունի կարծելո, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելքում հակամարտությունը ոչ թե կկարգավորվի, այլ կսրվի. հաղորդում է France 24-ը։

«Ես հիմքեր ունեմ կարծելու, նաև հիմնվելով մեր դաշնակիցներից ստացված տեղեկատվության վրա, որ առաջիկա օրերին կայունացումը քիչ հավանական է։ Հակառակը, կարող է տեղի ունենալ նոր էսկալացում», – ասել է Տուսկը լրագրողներին։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։

Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031