Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինայի վերաբերյալ կեղծ համաձայնագրեր կնքել․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տա Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ կեղծ համաձայնագրերի կնքումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

Միրոշնիկի խոսքով՝ հնարավոր հաշտության համաձայնագրերը պետք է կազմվեն այնպես, որ «ոչ ոք, ոչ մի պարագայում, անկախ իր վերաբերմունքից և «ցանկություններից», չկարողանա դրանք անվավեր ճանաչել»։

«Հետևաբար, անօրինական կառավարության հետ համաձայնագիր կնքելն անթույլատրելի է։ Ուկրաինայում պետք է լինի օրինական ներկայացուցիչ, որը կարող է ստորագրել այս համաձայնագրերը։ Եվ դա Զելենսկին չէ։ Որովհետև Զելենսկին արդեն մեկ տարի է, ինչ անօրինական նախագահ է»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս