
Անհամբեր սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վաղվա հանդիպմանը. Ջեյմս Ուորլիք

Ինչպես հայտնի է, վաղը՝ դեկտեմբերի 19-ին, Շվեյցարիայի Համադաշնության Բեռն քաղաքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը քիչ առաջ գրառում է կատարել Twitter-ի իր էջում:
«Մենք անհամբեր սպասում ենք Ալիևի և Սարգսյանի վաղվա հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ իրական քննարկումների ակնկալիքով»,- գրել է Ուորլիքը՝ գրառումը ուղեկցելով #Nkpeace հեշթեգով: