Բաժիններ՝

Ադրբեջանում ստեղծվել են Պետանվտանգության ու Արտաքին հետախուզության ծառայություններ

Ադրբեջանում ստեղծվել են Պետական նվտանգության ու Արտաքին հետախուզության ծառայություններ, հայտնում է Trend-ը:

Ինչպես նշվում է հրամանում, որոշումը կայացվել է հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ու պետական կառավարման կառույցները կատարելագործելու նպատակով:

Մեկ ամսվա ընթացքում այդ ծառայություններին հանձնարարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացնել առաջարկությունների նախագիծ կառույցի կառուցվածքի ու աշխատակիցների թվի վերաբերյալ:

Ադրբեջանի նախարարների կաբինետին հանձնարարվել է ապահովել այդ ծառայությունների ֆինանսավորումը 2015-2016թթ. պետբյուջեներով նախատեսված միջոցներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031