Ռուսական տնտեսությունը անցել է ճգնաժամի գագաթնակետը, նկատվում են գործարար ակտիվության կայունացման նշաններ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ 1 տարի առաջ Ռուսաստանում կանխատեսումները կառուցվել են 1 բարելի դիմաց 100 դոլարի պարագայում, իսկ ներկայում նավթի 1 բարելն արժե 38 դոլար: Ըստ Պուտինի՝ դա բարդացրել է իրավիճակը՝ կառավարությունը ստիպված է եղել վերահաշվարկ կատարել:

Այդուհանդերձ, Պուտինը նշել է, որ ճգնաժամի գագաթնակետն անցել է, ներկայում նկատվում են գործարար ակտիվության կայունացման նշաններ: Չնայած սահմանափակումներին՝ Ռուսաստանը իրականացրել է միջազգային գործընկերների առաջ ստանձնած պարտավորությունները: Երկրում նկատվել է կապիտալի մաքուր ներհոսք:

Տարվա կտրվածքով՝ բյուջեի սպասելի դեֆիցիտը ՀՆԱ-ի 2,8%-ն է, ինչը, ըստ Պուտինի, բավարար ցուցիչ է:

Նշվել է, որ ՌԴ կառավարությունը տնտեսական աճ է մտադիր արձանագրել տնտեսական աճ մոտակա 3 տարում՝ 0,7%՝ 2016-ին, 1,9%՝ 2017-ին ու 2,4%՝ 2018-ին:
Այդ կանխատեսումները, ըստ Պուտինի, կատարվել են՝ ելնելով 1 բարելի դիմաց 50 դոլար գնի հաշվարկով:a

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031