Պուտինը Սահմանադրական դատարանին իրավունք է տվել անտեսել միջազգային կառույցների որոշումները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս Ռուսաստանի Սահմանադրական դատարանին անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, հայտնում է TASS-ը:

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, այդ օրենքի ընդունումը նշանակում է, որ նախագահի, կառավարության կամ դատական այլ ատյանների հարցման համաձայն Սահմանադրական դատարանը իրավունք ունի որոշում կայացնել՝ կատարե՞լ, թե՞ ոչ միջազգային ատյանների, այդ թվում՝ ՄԻԵԴ-ի որոշումները:

Ինչպես հայտնել են ՌՍ ՍԴ-ից, որոշումը կարող է չիրագործվել այն դեպքում, եթե հակասում է Ռուսաստանի Սահմանադրության դրույթներին:
Նշենք, որ օրինագիծը Պետդումա էր ներկայացվել նոյեմբերի 18-ին, իսկ դեկտեմբերի 4-ին հավանության արժանացել երրորդ ընթերցմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031