Բաժիններ՝

Ռուսաստանն իրեն անհեթեթ վիճակի մեջ է դրել. Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի համբերությունը Ռուսաստանի նկատմամբ «սահմաններ ունի» այն «չափազանցություններից» հետո, որը, նրա խոսքով, տեղի է ունեցել այս հանգստյան օրերին երկու երկրների նավերի միջև տեղի ունեցած դեպքից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իտալական մամուլին:

«Դա ընդամենը մեր ձկնորսական նավ էր, ինձ թվում է, որ ռուսական ռազմանավի ռեակցիան չափազանցված էր: Անկասկած, Ռուսաստանն ու Թուրքիան նորից պետք է կառուցեն վստահելի հարաբերություններ, որոնք մեզ մոտ միշտ եղել են, սակայն մեր համբերությունը սահմաններ ունի»,- ասել է Չավուշօղլուն իտալական Corriere della Sera ամսագրին տված հարցազրույցում:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանն արդեն «իրեն դրել է անհեթեթ վիճակի մեջ», երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիային մեղադրել է այն բանում, որ վերջինս խոցել է ինքնաթիռը, որպեսզի պաշտպանի նավթի մատակարարումները ԴԱԻՇ-ից:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև քննադատել է Սիրիայում ռուսական օպերացիան՝ հայտարարելով, որ այն ուղղված է նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ, այլ ոչ թե ԴԱԻՇ-ի:

«Ցավոք, Ռուսաստանը Սիրիայում այն բանի համար չէ, որ պայքարի ահաբեկիչների դեմ»,- ասել է նա:

Նա նաև ասել է, որ օդային հարվածները բավարար չեն ԴԱԻՇ-ին հաղթելու համար ու դրա համար հարկավոր են ցամաքային գործողություններ:

Հիշեցնենք, որ այսօր երկու երկրների նավերի միջև տեղի է ունեցել նոր պատահար, երբ Սև ծովում թուրքական դրոշով նավը խոչընդոտել է «Չեռնոմորնեֆտեգազին» պատկանող հորտաման սարքավորումներ տեղափոխող նավերի աշխատանքին:

Դեպքը հարթել օգնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայություն իրականացնող մոտորանավակն ու Սևծովյան հրթիռային մոտորանավակը: Նրանց միջամտությունից հետո թուրքական դրոշով նավը փոխել է ուղղությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս