Պուտինը պատժամիջոցներ չի սահմանի Ուկրաինայի դեմ ու պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը

Ռուսաստանը չի պլանավորում պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ ու պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մամլո ասուլիսի ժամանակ:

«Մենք չենք պատրաստվում ինչ-որ հատուկ պատժամիջոցների սահմանել Ուկրաինայի նկատմամբ, ես ցանկանում եմ, որ դրա մասին բոլորը լսեն: Մենք պարզապես անցում ենք կատարում առավել բարենպաստ առևտրի»,- հայտարարել է Պուտինը:
«Ուկրաինային չեն ներկայացվի ավելի վատ պայմաններ, քան մեր ցանկացած այլ գործընկերներին, սակայն, իհարկե, Ռուսաստանի հետ 2016թ. հունվարի 1-ից Ուկրաինան որոշակի արտոնություններից չի օգտվի»,- ընդգծել է Պուտինը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել 2016թ. հունվարի 1-ից կասեցնել Ուկրաինայի նկատմամբ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի գործողությունները:

Տեսանյութեր

Լրահոս