Պուտինը չի բացառել, որ ինքնաթիռը խոցելով թուրքերը որոշել են «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մոսկովյան ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե միանշանակ պնդել, թե ինչ դեր է խաղացել ԱՄՆ-ի ղեկավարությունը Սիրայում թուրքական F-16-ի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հարցում, չի կարելի:
Միաժամանակ, նա չի բացառել, որ թուրքական ու ամերիկյան ղեկավարությունների միջև կարող էր տեղի ունեցած լինել որոշակի «առևտուր», քանի որ խաղասեղանին է դրված տարածաշրջանում իրավիճակը վերահսկելու հնարավորությունը:
Հարկ է նշել, որ Պուտինի վերաբերմունքը թուրքական իշխանությունների գործած արարքի նկատմամբ եղել է բավական կոշտ ու աչքի է ընկել սուր քննադատությամբ:
«Եթե ինչ-որ մեկը թուրքական ղեկավարությունում որոշել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը, ես չգիտեմ՝ ճի՞շտ են արդյոք նրանք այդպես վարվել, թե՞ ոչ:
Կարելի է պատկերացնել, թե ինչ-որ մի մակարդակով եղել է պայմանավորվածություն, թե «մենք կխոցենք ռուսական ինքնաթիռը», իսկ դուք օկուպացրեք Իրաքի մի հատվածը», չգիտեմ, հնարավոր է, նման բան եղել է: Մենք դա ձեզ հետ միասին չգիտենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Պուտինի ասուլիսին մասնակցելու նպատակով հավատարմագրվել են ռեկորդային թվով ԶԼՄ-ների աշխատակիցներ՝ 1392 մարդ: