Սաակաշվիլիի նշանակմամբ՝ թքեցին ուկրաինացիների դեմքին. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում բացասական է արտահայտվել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հասցեին:
Ռուս նախագահը սուր քննադատության է ենթարկել ուկրաինական իշխանությունների կողմից Սաակաշվիլիի նշանակումը Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում:
«Իմ կարծիքով՝ դա պարզապես թքել էր նշանակում ուկրաինացի ժողովրդի դեմքին: Քիչ էր, որ Ուկրաինան դրվեց արտաքին կառավարման տակ, նման գործիչների էլ գործուղվեցին»,- նշել է ՌԴ նախագահը:
Պատասխանելով վրացի լրագրողի հարցին, որը վերաբերել է Սաակաշվիլիի գործունեության վերաբերյալ հարցին, Պուտինը ասել է, թե Վրաստանը զբաղվում է «քաղաքական գործիչների արտահանմամբ, ու նրանք չեն փոխել իրենց աշխատաոճը»:
«Ի դեպ, Սաակաշվիլիին ԱՄՆ-ում աշխատանքային այցագիր չեն տրամադրել: Նրանք նրան ուղարկեցին Ուկրաինա, որպեսզի այնտեղ հրամաններ արձակի: Ահա, նա այնտեղ էլ գործում է: Ինչ վերաբերում է 2008 թվականի իրադարձություններին ու մեր հարաբերությունների վատթարացմանը, մենք չենք իրավիճակի սրման պատճառը»,- հավելել է նա:
Նրա կարծիքով՝ Սաակաշվիլին չպետք է ընդուներ նման «ավանտյուրային որոշումներ, որոնք հանգեցրել են Վրաստանի փլուզմանը: