Բաժիններ՝

Անկարան հայտարարել է, որ Մոսկվան չի կատարել «Թուրքական հոսք» նախագծի բոլոր պայմանները

Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարել բոլոր պայմանները, որոնք առաջ էր քաշել Անկարան «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի շրջանակում: Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ «Թուրքական հոսքի» ապագայի մասին դեռ վաղ է խոսելը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր կատարել Ռուսաստանի կողմից նախագծի պահանջների չկատարման վերաբերյալ, սակայն կոնկրետ պայմաններ չէր ներկայացրել:

Նրա խոսքով՝ ոչ թե Ռուսաստանը, այլ հենց Անկարան է սառեցրել «Թուրքական հոսքը» Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումից շատ առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս