Բաժիններ՝

Ադրբեջանը հայտնում է երկու զինծառայողի կորուստի մասին

Ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az կայքը, դեկտեմբերի 16-ին զոհվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության շարքային Յուսիֆով Էլնուր Շովքեթ օղլուն:

Կայքը նշում է, որ 2014թ. զորակոչված սահմանապահը մահացել է զենքի հետ վարվելու կանոնները կոպտորեն խախտելու հետևանքով՝ պատահաբար կրակ բացելով ինքնաձիգից:
haqqin.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 17-ին հայկական կողմի հետ մարտի ժամանակ սպանվել է Ադրբեջանի բանակի շարքային Տալեխ Սալեխ օղլու Քերիմովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս