Բերբոքը չի բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը, Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը չի բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա

«Եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, այն պետք է հնարավորինս պաշտպանված լինի։ Եվ եթե անդամ պետությունների մեծամասնությունը կարծում է, որ դրա համար անհրաժեշտ են կապույտ սաղավարտներ, ապա դա, մենք հույս ունենք, կօգնի ապահովել երկարատև խաղաղություն։ Նախևառաջ անհրաժեշտ է անցկացնել խաղաղության բանակցություններ»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս