Բաժիններ՝

ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ոչնչացրել են զինյալների գրեթե 100 ավտոցիստեռն

Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները մեկ օրում Սիրիայում ոչնչացրել են 15 բենզատարներից բաղկացած ավտոշարասյուն  ու գրեթե 100 վառելիքային ավտոցիստեռն, որոնք օգտագործվել են ահաբեկիչների կողմից: Այս մասին, ինչպես հայտնում է LifeNews-ը, այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ահաբեկիչների եկամուտները չեզոքացնելու նպատակով վերջին օրերին ռուսական «Սու-34» ռմբակոծիչները Դեր Զորի մոտ ոչնչացրել են վառելիքի ցիստեռններ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Հասիկա նահանգի Ռաշիդիա-Գալուբիա բնակավայրի մոտ «Սու-34»-ը ոչնչացրել է 15 ավտոշարասյուն, որոնք ուղևորվում էին ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող շրջաններից դեպի հյուսիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031