![](/banners/BeFunky-design.jpg)
Թբիլիսին հայտարարել է Ռուսաստանի իշխանությունների հետ հնարավոր հանդիպման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/Tbilisi_201208.jpg)
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ռուսաստանի ու Վրաստանի ներկայացուցիչների միջև բարձր մակարդակով հանդիպում կարող է անցկացվել, սակայն նշել է, որ հանդիպման համար հարկավոր է նախապատրաստվել՝ այն պետք է լինի արդյունավետ: Այս մասին հայտնում է Trend-ը:
«Կարծում եմ՝ չպետք է լինի հանդիպում հանուն հանդիպման: Դրա համար հարկավոր է նախապատրաստվել: Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, սակայն տնտեսական ուղղությամբ 2012 թվականից շատ փոփոխություններ են եղել»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Մոսկվան պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը:
Ներկայում ռուսները Վրաստան չեն կարող այցելել առանց այցագրի, Վրաստանի քաղաքացիները նույնպես պետք է վիզա ստանան Ռուսաստան մեկնելու համար:
Երեկ Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն տարածեց՝ ողջունելով Պուտինի հայտարարությունը ու այն որակեց «ճիշտ ուղղությամբ արված քայլ»: