
Սիրիական բանակը վերադարձրել է հսկողությունը Դամասկոսի մերձակա օդանավակայանի նկատմամբ

Սիրիական կառավարական բանակը վերադարձրել է հսկողությունը Դամասկոսից 18 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմական «Մարջ ալ-Սուլթան» օդանավակայանի նկատմամբ:
Ներկայում զինյալները նահանջել են, տասնյակ ծայրահեղականներ ոչնչացվել են: Զինծառայողներին հաջողվել է անվտանգության գոտի ստեղծել օդանավակայանի շուրջ, ներկայում վերջիններս ականազերծում են տարածքը:
«Օպերացիան սկսվել է մեկ ամիս առաջ: Հսկողության տակ են վերցվել մի քանի բնակավայրեր, որոնք շրջապատում են օդանավակայանը: Այսօրվա դրությամբ զինյալները մեծ կորուստներ են կրում: Նրանք ամրացել են ավիաբազայի սահմաններից դուրս՝ մի քանի բնակելի թաղամասերում: Օպերացիան շարունակվում է, ու ամենայն հավանականությամբ, կավարտվի մի քանի օրում»,- հաղորդում է LifeNews-ի թղթակիցը Սիրիայից: