Բաժիններ՝

Իմ դուստրերը երբեք չեն եղել աստղային երեխաներ. Պուտին

Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ խոսել է նաև իր ընտանիքի մասին՝ պատմելով դուստրերի մասին: Միաժամանակ, նա նշել է, որ չի խոսելու մանրամասների մասին, քանի որ իր նկատառումներն ունի այդ հարցի կապակցությամբ:

Պուտինը պատմել է, որ իր դուստրերը երբեք չեն մեկնել արտասահման՝ մշտական բնակության նպատակով ու իրենց կրթությունն ստացել են Ռուսաստանում: Բացի այդ՝ Պուտինը նշել է, որ իր դուստրերը չեն զբաղվում բիզնեսով ու քաղաքականությամբ:

Դրա հետ միասին, Պուտինը չի հերքել տեղեկությունը, թե իր դուստրերից մեկն զբաղվում է Մոսկվայի պետական համալսարանին կից հիմնադրամի աշխատանքներով ու հայտարարել է, թե իր երկու դուստրերն էլ սեփական ճակատագրի իրավունք ունեն, իսկ ինքը երբեք չի քննարկում ընտանիքի հարցերը:

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի սեփական ճակատագրի իրավունք, նրանք երբեք չեն եղել աստղային երեխաներ, երբեք հաճույք չեն ստացել այն բանից, որ նրանց առաջ են մղում: Նրանք պարզապես ապրում են իրենց կյանքով ու դա շատ արժանապատվորեն են անում»,- ասել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս