Բաժիններ՝

Ադրբեջանը Ուորլիքի պատճառով բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ կապված այն բանի հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, հայտնում է Trend-ը:

Բողոքի նոտան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային է հանձնել Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Բողոքի նոտայում ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի մասնակցությունը «միջոցառումներին, որոնք ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ, հակասում են Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտին ու մանդատին ու ստվեր են գցում նրա չեզոքության վրա»:

Ադրբեջանը բողոքի նոտայում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը հավատարիմ կլինի միջազգային մակարդակով ընդունված բանաձևերին ու որոշումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031