Հրաձգություն Մոսկվայում
Մոսկվայի հյուսիսում գտնվող ռեստորաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, հայտնում է RIA Novosti-ն:
«Ժ. 5.48-ին տեղեկություն է ստացվել Ստարտովայա 12 հասցեում գտնվող հաստատությունում ծագած կոնֆլիկտի մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ այցելուների միջև կռիվ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը տրավմատիկ զենք է օգտագործել»,- հայտնել են Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունից:
Այցելուներից մեկը հոսպիտալացվել է վնասվածք ստանալուց հետո, ևս 2 մարդ ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները՝ պարզելու կատարվածի պատճառները: