Բաժիններ՝

Վրաստանի նախագահի հրամանով կառավարության հին կազմի անդամները նշանակվել են պաշտոնակատարներ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է ստորագրել, որով նախարարներին տրվել են պաշտոնակատարների կարգավիճակ, մինչև կհաստատվի կառավարության նոր կազմը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Համաձայն Վրաստանի Սահմանադրության 73 հոդվածի առաջին և 80 հոդվածի առաջին կետերի՝ պարտականությունների կատարումը հանձնարարել Վրաստանի կառավարության նույն կազմին՝ մինչև նոր կառավարության ձևավորումը»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է ներկայացրել:

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել կոալիցիայի իր համախոհներին, կառավարության անդամներին ու իր ընտանիքին: «Ես այսօր լքում եմ այդ պաշտոնը, սակայն մնում եմ մեր երկրի հավատարիմ զինվորը»,- ասել է Ղարիբաշվիլին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031