Վրաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է ներկայացրել: Այս մասին նա հայտարարել է այսօր Վրաստանի կառավարության ադմինիստրացիայում արտակարգ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել կոալիցիայի իր համախոհներին, կառավարության անդամներին ու իր ընտանիքին: «Ես այսօր լքում եմ այդ պաշտոնը, սակայն մնում եմ մեր երկրի հավատարիմ զինվորը»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ երկրի վարչապետի հրաժարականի դեպքում ավտոմատ կերպով դադարեցվում են կառավարության ողջ կազմի լիազորություններն ,ու կառավարության անդամները դառնում են պաշտոնակատարներ: Վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանական մեծամասնությունը պետք է անվանի երկրի վարչապետի թեկնածուի անունը ու ներկայացնի նախագահին 1 շաբաթվա ընթացքում:

7 օրից ոչ ուշ նախագահը պետք է հայտարարի երկրի վարչապետի թեկնածուի անունն ու ներկայացնի խորհրդարանին հաստատելու համար: Ենթադրվում է, որ Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու է հայտարարվելու Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից վրացական ԶԼՄ-ները, հղում կատարելով անանուն աղբյուրներին, տեղեկություն են տարածում այն մասին, թե սպասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031