Բաժիններ՝

Հայտնի է, թե որ դեպքում չեղյալ կհայտարարվի Վրաստանի հետ վիզային ռեժիմը

Ռուսաստանի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմը կարող է չեղյալ հայտարարվել այն դեպքում, եթե վրացական իշխանությունները վարեն հավասարակշռված արտաքին քաղաքականություն, հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Ես կարող եմ եզրակացնել, որ վիզային ռեժիմը կարող է ընդհանրապես չեղյալ հայտարարվել այն դեպքում, եթե Վրաստանը վարի ադեկվատ արտաքին քաղաքականություն ու հավասարակշռի իր հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության ու Ռուսաստանի հետ, այլ թե բոլորի հետ ամեն ինչում համաձայնի հակառուսական միտումներում»,- ասել է նա:

Պուշկովը նշել է, որ չնայած Վրաստանի կողմից հարաբերությունների նորմալացմանը, այնտեղ դեռ կարելի է նկատել հակառուսական քաղաքականության տարրեր հատկապես հրապարակային ելույթներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031